Աշնան պաղությունից ճաքած
հատիկաթափ նուռ եմ հիմա:
Ու՞ր են կայծակի շեղբից դողացող
իմ մատղաշ շիվերը,
իմ բոց ու ալվան ծաղիկները գարնան:
Աշնան պաղությունից ճաքած
հատիկաթափ նուռ եմ հիմա,
որ, չգործած մեղքի անգիտությամբ,
ճանապարհ է ընկել դեպի
անընկալ հարգանքի վերջնականգառ:
Վահագն Մարտիրոսյան